Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը որդի է ունեցել: Չեմպիոնուհին որդուն անվանակոչել է Վաչե: Երեխայի քաշը 3 կգ 980գ է, հասակը' 53 սմ:
Ինչպես Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը հայ մարզուհու ծննդաբերությունը համարվում է բարդ, քանի որ պտուղը խոշոր է եղել, սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: Ավդալյանը 2 օրից դուրս կգրվի հիվանդանոցից:
Նշենք, որ Ավդալյանը ծանրամարտի աշխարհի չեմպիոն է ճանաչվել 2009-ին: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։ Նա նաև 69 կգ քաշային կարգի 2008թ. Եվրոպայի չեմպիոնուհի է, 2007 և 2009թթ. առաջնությունների արծաթե մեդալակիր: