armnoc.am  Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը գոհ չէ իր ելույթից աշխարհի առաջնությունում:

«Բնականաբար, ես գոհ չեմ, քանի որ համեմատում եմ իմ նախկին ելույթների հետ: Ճիշտ է' մրցահարթակ դուրս չէի եկել 6 տարի, բայց ես ավելին էի ակնկալում: Ֆիզիկապես ես ինձ լավ էի զգում և մեջքիս վնասվածքն չէր խանգարում: Թեպետ ունեի այլ վնասվածքներ, բայց դրանք ցավազրկված էին: Ինչքան էլ վնասվածքները շատ կամ ցավոտ լինեն, այդ պահին պետք է մոռանալ նրանց մասին: Առջևում Եվրոպայի առաջնությունն է, և ես կփորձեմ լավագույնս հանդես գալ: Ինձ համար առաջնայինն Օլիմպիական խաղերն են»,-ասել է Նազիկ Ավդալյանը:

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը հանդես էր գալիս «B» խմբում: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 105 կգ, իսկ հրում վարժությունում՝ 125 կգ: Երկամարտի՝ ընդհանուր 230 կգ արդյունքով Ավդալյանը «B» խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: