Նոյեմբերի 29-ին' ժամը 11.30-ին, ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել 1975 թ. ծնված Րաֆֆի Ա.-ին:

 

Պարզվել է, որ նա նոյեմբերի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ննջասենյակի պատուհանը հրել-բացելով' մուտք է գործել Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի 5 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկն ու գողացել կենցաղային ապրանքներ, նկար' կտավի վրա, և կոշկակարի գործիքներ:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր դիմել:

 

Գողոնը մասամբ առգրավված է:

 

Կատարվում է հետաքննություն: