The Daily mail-ը տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիայում 12-ամյա տղան դպրոցում` դասարանցիների հետ պոռնոֆիլմեր է նայել և մի ամբողջ տարի բռնաբարել է իր 10-ամյա քրոջը: Ֆիլմերի ազդեցության տակ վերջինս որոշել է տանը կրկնել այդ տեսարանները փոքր քրոջ հետ:
Աղջնակը ծնողներին պատմել է եղբոր քայլերի մասին, ինչից հետո ծնողները տղային հարցուփորձ են արել, ով ի վերջո խոստովանել է արածը և ասել, որ չի հասկացել, որ վատ բան է անում: Դատարանի որոշմամբ տղան երեք տարի կանցկացնի վերականգնողական կենտրոնում:
Ոստիկանությունն էլ զբաղվում է այն հարցով, թե ինչպես է երեխաներին հաջողվել դպրոցում պոռնոֆիլմ դիտել: