Ուելսում 12-ամյա տղան կանգնել է դատարանի առջև՝ փոքր քրոջը բռնաբարելու համար: Տղան կախվածություն էր ձեռք բերել պոռնոգրաֆիական ֆիլմերից, որոնք ներբեռնել էր դպրոցում: Նա բռնաբարել է փոքր քրոջը՝ նմանակելով այն ամենը, ինչ դիտել է մեկ տարի շարունակ:

 

Դատավոր Թոմաս Քրոութերն ասել է, որ այս դեպքը ապացուցում է, որ համացանցը «անվտանգ դայակ» չէ, այլ' «չափահասության հայելի՝ իր բոլոր դրսևորումներով»: Ցավալի փաստ է, որ նրա տարիքի շատ տղաներ համացանցում դիտում են պոռնոգրաֆիական ֆիլմեր»:

 

Տղան խոստովանել է, որ բռնաբարել է քրոջը, ում տաս տարին դեռ չի լրացել: Դեպքը տեղի է ունեցել բարեկամի տանը, որտեղ քույրն ու եղբայրը քնել են նույն ննջարանում:

 

Տղան երկուսուկես տարով գրանցվել է' որպես սեռական բնույթի հանցագործություն կատարած անձ: Կատարվում է քննություն՝ պարզելու, թե ինչպես է տղային հաջողվել պոռնոգրաֆիական նյութեր ձեռք բերել դասի ժամանակ:

 

«Փաստինֆո»