Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ադրադարձել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ մրցակցությանը և նշել.

«Իհարկե, նրանք մրցակիցներ են, զարմացած չեմ նրանց հաջող ելույթներից: Անցած մրցաշրջանի հետ համեմատ' «Ատլետիկոն» ավելի ուժեղ է դարձել: Այնպես որ, նրանք այս տարի պայքարելու են տիտղոսի համար: Նրանք ուժեղ մրցակից են, սակայն ես համոզված եմ, որ արդյունքում չեմպիոն դառնալու է «Ռեալը»,-պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Նշենք, որ Իսպանիայի առաջնության 15 տուրից հետո «Ռեալը» երրորդ տեղում է' 3 միավորով զիջելով առաջատարներ «Բարսելոնային» և «Ատլետիկոյին»: