Մադրիդի «Ռեալը» մատադիր է բողոքարկել թիմի պորտուգալացի ֆուտոբլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ստացած կարմիր քարտը: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:

Մադրիդյան թիմում զգուշանում են, որ ֆուտբոլիստի որակազրկումը կարող էր երկարացվել իր պահվածքի համար:

Հիշեցնենք, որ պորտուգալացին դաշտից հեռացվել է Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում' Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ հանդիպմանը:

Ֆուտբոլիստը խաղի 75-րդ րոպեին հարվածել էր Միկել Ռիկոյին: