Մադրիդի «Ռեալը» հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել Զինեդին Զիդանի երեքամսյա որակազրկումը:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը որակազրկվել է երեք ամսով՝ մարզչական գործունեությունն առանց համապատասխան արտոնագրի իրականացնելու համար:
«Մենք կօգտագործենք բոլոր օրինական ճանապարհները, որպեսզի որակազրկումն անարդար ճանաչվի»,- ասվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:
Մադրիդյան կողմը պնդում է, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Սերխիո Սանչեսն է, իսկ Զիդանը, ըստ փաստաթղթերի, նրա օգնականն է: