ՀՀ դատական դեպարտամենտի մի խումբ ղեկավար աշխատողների կողմից ՀՀ պետական բյուջեից նույն ծառայությանը հատկացված գումարներից պաշտոնական կեղծիքների և խարդախության միջոցով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող, մեղադրյալ, ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի նախկին տեղակալ Գեղամ Գրիգորյանը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314 հոդվածով, 2013թ. դեկտեմբերի 3-ին ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին:

 

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը: