Ադրբեջանը հույս ունի, որ առաջիկայում հաջողությամբ կպսկավեն ԵԱՀԿ ջանքերը հակամարտությունների լուծման և սպառազինությունների վերահսկողության ուղղությամբ: Այս մասին այսօր Կիևում ընթացող ԵԱՀԿ երկրների արտգործնախարաների հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Հնարավոր չէ հասնել տարածաշրջանային կայունության' առանց ԵԱՀԿ տարածությունում առկա հակամարտությունների լուծման և քաղաքական երխոսության, դա ուտոպիա է»,-ասել է Մամեդյարովը, որի խոսքերը մեջբերում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Նախարարը նաև նշել է, որ անհրաժեշտ է քաղաքական կամք՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար իրական քայլեր ձեռնարկելու նպատակով: