«Խորհրդարանը ցույց տվեց, որ ողնաշար չունի, որ թելադրվում է իշխանության կողմից, և այլ կերպ, քան իրեն թելադրում են, ինքը չի կարող վարվել»,-Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը' անդրադառնալով կուտակային կենսաթոշակի օրենքին:
Վերջինիս խոսքերով՝ իշխանությունը կոպիտ սխալ է թույլ տվել:
«Այս շարժումը պետք է շարունակվի, և մենք կփորձենք օգնել, որ այդ շարժումն ակտիվանա: Առանց օգնելու էլ, թեպետ, ակտիվ շարժում է գնում, և հասարակության մի մասն ինֆորմացված չէ, թե ինչ է իր գլխին գալու հունվարի 1-ից: Այդ շարժումը կշարունակվի, եթե ԱԺ-ն չուզեց, որ քննարկումները լինեն խորհրդարանում և լինեն քաղաքական ուժերի մեջ»,-ասաց Արամ Մանուկյանը: