TRENDnet-ը ցանցային սարքավորումների աշխարհի խոշորագույն արտադրողներից է, ում արտադրանքը ներկայացված է ավելի քան 135 տարբեր երկրներում, արդեն' նաև Հայաստանում՝ պաշտոնապես համագործակցելով «Ֆայն» ընկերության հետ: TRENDnet-ն արժանացել է «տարվա լավագուն արտադրողի» մրցանակի՝ որպես ցանցային լուծումների մատակարար՝ 2013թ. գարնանը Մոնակկոյում կայացած SS ոլորտի ԵՄԱԱ երկրների խոշորագույն համաժողովում:

 

Օրերս լրատվամիջոցներից մեկի աշխատակցի հետ հարցազրույց են տվել Ֆայն ընկերության տնօրեն Հ. Հայրապետյանն ու TRENDnet-ի հայաստանյան ներկայացուցիչ Ա. Սարգսյանը:

 

- Ժամանակակից աշխարհում գնալով ավելի կարևոր է դառնում տվյալների փոխանցման անվտանգ համակարգերի ստեղծումը: Որքանո՞վ են անվտանգ TRENDnet-ի ապրանքները, և ընդհանրապես, որո՞նք են Ձեր հիմնական մրցակցային առավելությունները:

 

- Հուսալիություն, ինովացիա, հարմարավետություն շահագործման մեջ…և, հավատացե՛ք, սրանք լոզունգներ չեն: Եթե խոսենք հուսալիության մասին, ապա այսօր տվյալների փոխանցման այնպիսի կատարյալ անվտանգ համակարգ, ինչպես TRENDnet-ի դեպքում է, գրեթե գոյություն չունի: Մեծ ցանկության դեպքում ցանկացած Wi-Fi սարքի անվտանգությունը կարելի է «կոտրել» 1-2 ժամում: Իսկ TRENDnet-ի հուսալիության գործակիցը շատ բարձր է:

 

- Եթե անդրադառնանք շահագործման հարմարությանը, ապա նշենք, որ մեր արտադրանքի կարգավորումը կատարվում է շատ պարզ, ինտուիտիվ հասկանալի եղանակով՝ մատչելի բոլորի, այլ ոչ միայն մասնագիտական գիտելիքներով օժտված մարդկանց համար:

 

- Ինչ վերաբերում է նորարարությանը, դա մեր նախագծող ինժեներների հիմնական ուղենիշն է:

 

- Մենք միշտ առաջ ենք նայում և արդեն ներկայացնում ենք հայաստանյան շուկայում նոր «claud» ամպային տեխնոլոգիայով տեսախցիկները (պարզ կարգավորումով և հեռակառավարումով): Դրանք թույլ են տալիս հանգիստ հետևել Ձեր տանը, բնակարանին, գրասենյակին կամ երեխայի վարքին մեծ հեռավորության վրա: Կարգավորումը կատարվում է ընդամենը 5 րոպեում՝ այսպես ասած, «տուփից դեռ չհանած»:

 

Նշենք նաև «ծնողական վերահսկողության» կիրառման հնարավորությունը մեր սարքերում:

 

- Արդեն ավանդույթ է դարձել, որ գրեթե ամեն ամիս TRENDnet-ի տեսականին ավելանում է նորույթներով ՝ գնորդին առաջարկվում են նոր լուծումներ: Ո՞րն է Ձեր ներկայացրած վերջին ամենանշանակալի նորարարական լուծումը:

 

- Մենք հաճախ ենք առաջարկում բավականին ունիկալ մոդելներ: Օրինակ' առաջին AC տեխնոլոգիայով երթուղիչը: Տվյալ տեխնոլոգիան բարելավում է կապը և բարձրացնում տվյալների փոխանցման արագությունը տեսականորեն մինչև 1750 մեգաբիթ/վայրկյանի: Միայն հատուկենտ արտադրողներ են հասել նմանատիպ արագության ցուցանիշների:

 

Դրա հետ մեկտեղ, բացի կապի արագության ցուցանիշներից' մենք կարող ենք հպարտանալ ամենակոմպակտ Powerline շարքի ադապտերով: Իմիջիայլոց, այս դասի սարքավորումները բացառում են տվյալների ռադիոալիքային փոխանցման հետևանքով կողմնակի ազդեցության հնարավորությունը, քանի որ ազդանշանը փոխանցվում է էլեկտրական ցանցի շղթայով:

 

Սա լավ այընտրանք է այն գնորդների համար, ովքեր խտրական վերաբերմունք ունեն Wi-Fi տեխնոլոգիայի հանդեպ՝ կապված հնարավոր ճառագայթման բացասական դերի:

 

Նշենք, որ TRENDnet-ի պաշտոնական գործընկեր «Ֆայն»-ի վաճառասրահներում առկա են միմիայն գործող մոդելային շարքի ապրանքները: Ցանկացած նոր արտադրանք արդյունք է նախագծողների մի ամբողջ թիմի հսկայական աշխատանքի:Դրա համար մենք հպարտությամբ ենք ներկայացնում մեր ողջ տեսականին, բաղկացած ավելի քան 350 անվանումներից' կիրառելի ՏՏ տարբեր ոլորտներում:

 

TRENDnet-ի արտադրանքը ներկայացված է աշխարհի շատ երկրներում, այդ թվում' արդեն նաև Հայաստանում: Ինչի՞ վրա եք շեշտը դնում հայ գնորդի վստահությունը ձեռք բերելու համար:

 

Մեր մոտ ապագայի խնդիրը՝ հայկական շուկայում գրավել TRENDnet-ին արժանի տեղ այլ հայտնի արտադրողների կողքին:

 

TRENDnet-ը ամերիկյան բրենդ է ՝շատ հայտնի ամբողջ աշխարհում որպես ցանցային լուծումների համաշխարհային մատակարար, և մենք ունենք առանձնահատուկ առաջարկներ գնորդներին:

 

Գլխավոր շեշտը դնում ենք սպասարկման բարձր ստանդարտների և մեր արտադրանքի վրա, ինչը զուգակցում է բարձր որակը, տվյալների փոխանցման բացարձակ հուսալիությունը, ողջամիտ գինը և երաշխիքային աջակցությունը:

 

TRENDnet-ի տեսականին հավասարապես բալանսավորված է կոորպորատիվ և սպառողական ապրանքների միջև: Դրանից ելնելով' առաջարկում ենք լուծումներ' նախատեսված ինչպես տան, այնպես էլ' կոորպորատիվ մեծ ցանցերի համար: