Մոտենում են ամանորյա տոները, հետևաբար կտրուկ մեծանում են սննդամթերքների սպառման ծավալները: Գաղտնիք չէ, որ ամանորյա տոներին մեծանում է նաև Շտապ օգնության ծառայության կանչերի թիվը, որը հիմնականում կապված է թունավորումների և ստամոքսաաղիքային խանգարումների հետ: Ընդ որում, հիգիենիկ կանոնների խախտման դեպքում մարդու առողջության համար վտանգավոր են բոլոր սննդամթերքները, այդ թվում՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ պարունակողները:
Մի շարք ապացույցներ կան (ընդ որում՝ նաև գիտական մակարդակով), որ գենետիկորեն ձևափոխված գյուղատնտեսական մթերքներ օգտագործելու դեպքում մարդկանց մոտ առաջանում են ալերգիկ երևույթներ, ստամոքսաաղիքային խանգարումներ, թունավորումներ, իսկ հետագայում նաև իմունիտետի թուլացումներ,ուռուցքներ : Այս փաստերը պարզվել են Գերմանիայում կատարված ուսումնասիրություններով, Բավարիայում գտնվող գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները:
«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն' ՀՀ-ում իրացվող սննդամթերքի մակնշումը հայերենով պետք է ներառի նաև «գենետիկորեն ձևափոխված սննդամթերք» մակնշումը, եթե սննդամթերքն այդպիսին է: Սակայն օրենքի այս պարտադիր պահանջը մինչև վերջերս ընդհանրապես ձևական բնույթ ուներ. Հայաստանում, չնայած օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից ցուցաբերված աջակցությանը, չկար գոնե մեկ լաբորատորիա, որը կկարողանար պարզել սննդամթերքի գենետիկորեն ձևափոխված լինելը կամ դրանում ԳՁՕ-ի առկայությունը: Վերը նշվածի մասին ցավին ու դավին անտեղյակ հայ սպառողներից շատերը չգիտեն, բայց հրաշալի գիտեն օտարերկրյա և տեղական արտադրողները: Իմանալով, որ Հայաստանում բացահայտելու հնարավորություն չկա' նրանց մի մասը, թաքցնելով ճշմարտությունը, ըստ էության, թույլ տալով կեղծիք, չնայած տվյալ սննդամթերքում ԳՁՕ-ի առկայությանը, մակնշման մեջ տեղեկություն չեն ներկայացնում դրա պարունակության վերաբերյալ:
ՍՊԸ փորձարկման լաբորատորիան 2010թ.-ի հուլիսից, վերազինվելով գերմանական, իսրայելական, ամերիկյան, ռուսական և շվեդական արդիական սարքավորումներով իրականացնում է սնդամթերքի տարբեր խմբերում գենետիկորեն փոխված օրգանիզմների (ԳՁՕ)և գենետիկորեն ձևափոխված միկրոօրգանիզմների (ԳՁՄ) որոշումներ:
«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊԸ-ին պատկանող հիշյալ լաբորատորիան, տարածաշրջանում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), առաջինն ու միակն է ,որն ընդամենը ընդամենը 8 ժամում կարող է փորձարկել միառժամանակ սննդամթերքի 32 նմուշ: Մենք, բնականաբար, հետաքրքրվեցինք, թե 2010 թ. օգոստոսի 26-ին այդ լաբորատորիայի հավատարմագրումից հետո ԳՁՕ-ների հետ կապված փորձարկումներ կատարվե՞լ են, որևէ սննդամթերքում հայտնաբերվե՞լ են դրանք: Ինչպես տեղեկացանք «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊԸ-ից, ԳՁՕ-ների առկայությունը հայտնաբերելու նպատակով կատարվել են փորձարկումներ և երշիկներում, նրբերշիկների շատ տեսակներում, եգիպտացորեն պարունակող որոշ սննդամթերքներում, պահածոյացված եգիպտացորենում, բանջարեղենի մեջ (հայաստանյան շուկայից գնված դդմիկում), կետչուպի որոշ տեսակների մեջ, հավի սառեցված ազդրերի, ինչպես նաև հավի թռչնակերի մեջ հայտնաբերվել են ԳՁՕ -ներ:
Ամանորյա տոներին ընդառաջ փորձեցինք «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ » ՍՊԸ-ի լաբորատորիայի ղեկավար Կարեն Դարբինյանից պարզել, թե հատկապես ինչպիսի նախանշանների առկայության դեպքում սպառողը պետք է խուսափի գնել առաջարկվող սննդամթերքը: Պարոն Դարբինյանը նշեց, որ անպայման պետք է հետևել վաճառվող սննդի սանիտարահիգիենիկ պայմաններին:
Օրինակ՝ մսամթերքներ գնելիս պետք է ուշադրություն դարձնել մսաղացներին և դրանց մաքրությանը, որովհետև մսամթերքը աղալուց 1-2 ժամ հետո մսաղացների ներսում բազմանում են մանրէներ, այդ թվում՝ աղիքային ցուպիկներ, որոնք բերում են ստամոքսի խանգարումների, թունավորումների: Անպայման պետք է պարբերաբար լվացվեն և մանրեազերծվեն սառնարանները, իսկ մսամթերքները ջարդելու կոճղերը չափազանց վտանգավոր են, որովհետև փայտի արանքներում մնացող մսի և արյան մնացորդները հոտում են և դառնում մանրէների զարգացման պատճառ: Միաժամանակ, ըստ պարոն Դարբինյանի, յուրաքանչյուր միս վաճառող խանութի տվյալ մսամթերքի համար պետք է ունենա անասնաբույժի դրական եզրակացությունը հավաստող փաստաթուղթ: ՛՛Ընդհանրապես, ցանկացած սննդամթերքի համար սպառողը պետք է պահանջի փաստաթուղթ, սերտիֆիկատ ,որ այդ մթերքը անվտանգ է՛՛,- շեշտեց Կարեն Դարբինյանը:
Մեր հարցին ,թե չկան այնպիսի ստանդարտներ, որոնց պահանջների ապահովման դեպքում սպառողը կարող է լիովին վստահել արտադրողին: «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊԸ-ի լաբորատորիայի ղեկավարը մեզ բերեց մուսուլմանական երկրների օրինակը, որտեղ սպառողները գնում են միայն ՛՛Հալալ՛՛ սերտիֆիկատով սննդամթերք::Ի դեպ, «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ»ՍՊԸ փորձարկման լաբորատորիան միակն է Հայաստանում, որն ունի ՛՛Հալալ՛՛ ստանդարտի պահանջներով սերտիֆիկացման իրավունք: