«Օդնոկլասնիկի» կայքով անչափահաս Պ. Պ.-ի հետ ծանոթացած եւ ամուսնացած 26-ամյա Արման Թ.-ն հարսանիքի օրն է իմացել, որ Պ.-ն, ոչ թե 23 տարեկան է, ինչպես ներկայացել էր, այլ անչափահաս: Նա ցանկացել է հարսանիքը չեղյալ հայտարարել, սակայն աղջկա ծնողներն ասել են, որ ոչ մի խնդիր չկա եւ նրանք ամուսնացել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմանի մայրը'Քնարիկ Թ.-ն:

 

Նա նաեւ պատմեց, որ թոռան ծնվելուց հետո նախկին հարսը բազմիցս հայտնել է, որ չի սիրում իր ամուսնուն, ցանկանում է ապրել ազատ կյանքով եւ մեկնել քրոջ մոտ Իսրայել: «Ինքը ասում էր, որ իմ կողքին քեզ որպես տղամարդ չեմ զգում: Նույնիսկ մի անգամ ամուսնուն անվայել սեռական առաջարկ է արել, հետո դատարանում ասել, թե ամուսինն է իրեն նման առաջարկություն արել: Ավելին' ասել է, թե իրեն անկյուն են կանգնեցրել ու սեռական եսիմինչ առաջարկություններ արել: Նման առաջարկություն հենց Պ.-ն է արել ամուսնուն, որի համար ամուսինը ջղայնացել է ու չի համաձայնել: Մի հատ էլ եկել ինձ պատմում էր, թե Արմանին սենց առաջարկություն արեցի, ասացի տեսնեմ ինձ հարգում է կընդունի իմ առաջարկը, թե՝ չէ»,- պատմեց նախկին սկեսուրը:

 

Նա նաեւ անկեղծացավ, որ որդու ընտանիքում հաճախ են եղել վիճաբանություններ, բայց Արմանը, ոչ մի անգամ նախկին կնոջը ֆիզիկական ցավ չի պատճառել: «Մեկ անգամ երեխային թողել է ամուսնու մոտ, մեկ ամսով եկել Երեւան: Բայց մեկ ամիս անց եկավ ներողություն խնդրել եւ միացան: Տղաս նրան ներեց միայն նրա համար, որ երեխան մեծանա մոր կողքին»,- պատմեց տիկին Քնարիկը՝ հավելելով, որ նախկին հարսի իսրայելաբնակ քրոջ նախաձեռնությամբ, ծեծի մեղադրանքով նույնիսկ ոստիկաններ են ուղարկվել իրենց բնակարան, բայց ապացույց չգտնելով ոստիկանները հեռացել են: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: