Ասում են՝ ուրիշի փողերը հաշվելը լավ բան չէ։ Սակայն գաղտնիք չէ նաև, որ հասարակությանը հետաքրքրում է՝ ովքե՞ր են աշխարհի և իրենց երկրի ամենահարուստ մարդիկ, և որքա՞ն է նրանց կարողությունը։ Հայաստանում նույնպես այս հարցի պատասխանը շատերը կցանկանային լսել։

 

Սակայն «Forbes»-ի հայտնի վարկանիշային աղյուսակի նման որևէ հետազոտություն Հայաստանում իրականացնել հնարավոր չէ։ «Forbes»-ը ամենահարուստ մարդկանց կարողությունը հաշվարկում է նրանց պատկանող արժեթղթերի բորսայական արժեքի հիման վրա։ Հայաստանում դա հնարավոր չէ, որովհետև նախ՝ արժեթղթերի շուկան կայացած չէ, և երկրորդ՝ Հայաստանում ամենահարուստ մարդիկ գերադասում են իրենց ունեցվածքը գրանցել երրորդ անձանց անունով։

 

Այդ իսկ պատճառով, հավատ չի ներշնչում նաև բարձրաստիճան պետական պաշտոնյաների և պատգամավորների կողմից լրացվող գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Ամենահարուստ մարդիկ այդ ցանկում ներկայանում են՝ որպես աշխատավարձի հույսին մնացած և ունեցվածք չունեցող մարդիկ։ Չնայած պաշտոնական, հավաստի տեղեկությունների բացակայությանը՝ Հայաստանի բնակչությունը սեփական պատկերացումներն ունի մեր երկրի ամենահարուստ մարդկանց և նրանց կարողության մոտավոր չափերի մասին։

 

Ցանկը, որը ներկայացնում ենք, կազմված է հենց սուբյեկտիվ ընկալումների հիման վրա։ Այսինքն' ստորև ներկայացվողը պարզապես արտացոլում է, թե ում է մեր հասարակությունն ընկալում՝ որպես այդպիսին։ Մանրամասները կարդացեք այստեղ: