Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին եվրոպացի քաղաքական գործիչների խմբի հետ ժամանել է Կիև, տեղեկացնում է ուրբաթ երեկոյան նախկին նախագահի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունը: Նշվում է նաև, որ Ուկրաինայի մայրաքաղաք ժամանելուց հետո Մ.Սաակաշվիլին ընթրել է ընդդիմադիր УДАР կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյի հետ:

 

Ավելի վաղ УДАР կուսակցությունից Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Մարիա Իոնովան լրագրողներին տեղեկացրել է, որ Միխեիլ Սաակաշվիլին շաբաթ օրը Կիևի Անկախության հրապարակում ելույթ կունենա ցուցարարների առջև:

 

Արդեն մի քանի օր է՝ Կիևում է Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատվիրակությունը, փոխանցում է Interfax-ը:

 

 

 

 

Աղբյուրը` top-news.am