Երեւանի Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետի մոտից, դեկտեմբերի 6-ի երեկոյան, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 19-ամյա Հովհաննես Գ.-ն:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ նոյեմբերին դանակով հարվածել է իր ծանոթ, 20-ամյա Տիգրան Ա.-ի (տառապում է մանկամիտ հիվանդությամբ) ձեռքին:

 

Տուժողի մայրը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Հովհաննես Գ.-ն Գալշոյան փողոցի բնակարաններից մեկում խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել որդուն եւ դաստակի ու բազկի մասերում պատճառել վնասվածքներ:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Կատարվում է հետաքննություն: