Դեկտեմբերի 8-ի ցերեկը և 9-ի գիշերը, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են առատ տեղումներ, 8-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, այդ թվում' Արարատյան դաշտում և Երևանում' ձյան տեսքով:

 

Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, բուք, ճանապարհներին' մերկասառույց և ցածր տեսանելիություն:

 

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին Վայոց Ձորում և Սյունիքում, 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում' ձյուն:

 

Քամին հյուսիս-արևմտյան 5-10 մ/վրկ, 8-9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում' 20-25 մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-10-ին աստիճանաբար կնվազի 8-10, 12-13-ի գիշերը կբարձրանա 7-8 աստիճանով:

 

Երևանում դեկտեմբերի 9-ին, 10-ին, 11-ի գիշերը, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը և 13-ի գիշերը հնարավոր են, իսկ 12-ին սպասվում են տեղումներ: