Արդեն հինգ տարի է՝ սկսած 2008-ից, դեկտեմբերի 10-ին Հայ ազգային կոնգրեսն անցկացնում է ավանդական դարձած երթը:

Այսօրվա երթը մեկնարկեց ժամը 13:00-ին Ազատության հրապարակում: Երթին ներկա էին ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը:

Հայ ազգային կոնգրեսը երթը հրավիրել է կոնկրետ խնդիրներով՝ կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ, ուղևորափոխադրումների գնի աճի դեմ, գազի գնի աճի դեմ, էկոլոգիական խնդիրերի շուրջ իրենց բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիներին, ինչպես նաև' Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին:

Երթի իրազեկումը ընդունված է ի գիտություն Երևանի քաղաքապետարանի թիվ 258 որոշմամբ: