Վերջին 30 տարվա ընթացքում ռուսները դարձել են առավել չար, կոնֆիլկտային և հանդուգն: Ինչպես գրում է «Российская газета» պարբերականը, այս մասին են վկայում Հոգեբանության ինստիտուտի կողմից անցկացված հարցումները:
Ինստիտուտի փոխտնօրեն Անդրեյ Յուրևիչը նշել է, որ խոսքը հանրության ընդհանուր հոգեբանական բնութագրերի մասին է:
«Սպանությունների 80%-ը մեր երկրում տեղի է ունենում ինքնաբուխ ագրեսիայի դրսևորման պատճառով, որի հետևում կանգնած չէ չարամտությունն ու վրեժը»,-ասել է Յուրևիչը:
Նրա խոսքերով' այսօր յուրաքանչյուր 4-րդ ռուսական ընտանիքում կենցաղային բռնության դեպք է գրանցվում: Դրա պատճառը շատ ցածր կենցաղային մշակույթն է: