Mediamall.am-ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Ինչպե՞ս եք գնահատում թիվ 4 ընտրատարածքի պատգամավոր Արտակ Սարգսյանի գործունեությունը»:
Հարցվածների մեծամասնությունը՝ 63% (1701 ձայն), Արտակ Սարգսյանի աշխատանքն անբավարար է գնահատել, 19%-ի (499 ձայն) համար պատգամավորի կատարած աշխատանքը միևնույնն է:
«Գերազանց» տարբերակն ընտրել է հարցվածների 11%-ը (300 ձայն), «Բավարար» տարբերակը` 7%-ը (202 ձայն), իսկ «Լավ», փաստորեն, մեր ընթերցողներից պատգամավորի աշխատանքը ոչ ոք չի գնահատում:
Նշենք, որ հարցմանը մասնակցել է 2702 ընթերցող: