Լուրեր.com-ն իր ընթերցողների շրջանում հարցում էր անցկացնում հետևյալ հարցադրմամբ. «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի գործունեությունը»:

 

Հարցման մասնակիցների 43%-ը' (1070 ձայն) մարզպետի աշխատանքը գնահատել է անբավարար, 24%-ը (600 ձայն)՝ գերազանց:

 

Հարցման մասնակիցներից՝ 21%-ի համար (510 ձայն)՝ միևնույն է, 7%-ը (160 ձայն) մարզպետի աշխատանքը գնահատել է լավ, իսկ բավարար է գնահատել 120 մարդ (5%):

 

Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 2291 անձ: