Lուրեր.com-ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ՝ «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ մշակույթի նախարարի աշխատանքը»:

 

Հարցվածների ճնշող մեծամասնությունը' 84% (4330 ձայն), Հասմիկ Պողոսյանի աշխատանքն անբավարար է գնահատել, 6%-ի (320 ձայն) համար նախարարի կատարած աշխատանքը միևնույն է: «Բավարար» տարբերակն ընտրել է հարցվածների 4%-ը (220 ձայն), իսկ «Գերազանց» և «Լավ» տարբերակը' 3-ական տոկոս (150 ձայն):

 

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 5020 ընթերցող: