Lուրեր.com-ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի աշխատանքը»:

 

Հարցվածներից 48%-ը (1330 ձայն) Գագիկ Բեգլարյանի աշխատանքն անբավարար է գնահատել, 41%-ը (1140 ձայն)' գերազանց: «Լավ» տարբերակն ընտրել է հարցվածների 6%-ը (160 ձայն), իսկ «Բավարար» տարբերակը' 4%-ը (110 ձայն): Նախարարի կատարած աշխատանքը միևնույն է հարցվածների 1%-ի համար (60 ձայն):

 

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 2800 ընթերցող: