Lurer.com-ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ՝ «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աշխատանքը»:

Հարցվածների 44%-ը (2490 ձայն) Արտեմ Ասատրյանի աշխատանքն անբավարար է գնահատել, 39%-ի (2210 ձայն) համար նախարարն իր աշխատանքը գերազանց է կատարել: «Լավ» տարբերակն ընտրել է հարցվածների 10%-ը (580 ձայն), «Միևնույն է» տարբերակը՝ 5% (260 ձայն) և «Բավարար» տարբերակը՝ 3% (160 ձայն):

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 5700 ընթերցող: