Mediamall.am-ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Ինչպե՞ս եք վերաբերվում թիվ 1 ընտրատարածքի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի գործունեությանը»:
Հարցվածների 51%-ը (3800 ձայն) Ռոբերտ Սարգսյանի աշխատանքը գերազանց է գնահատել, 25%-ը (1850 ձայն)` անբավարար: «Լավ» տարբերակն ընտրել է հարցվածների 2%-ը (150 ձայն), իսկ «Բավարար» տարբերակը` 1%-ը (70 ձայն):
Պատգամավորի կատարած աշխատանքը միևնույնն է հարցվածների 20%-ի համար (1510 ձայն):
Նշենք, որ հարցմանը մասնակցել է 7380 ընթերցող: