Lurer.com-ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ՝ «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ կրթության և գիտության նախարարի աշխատանքը»:

Հարցվածների 84%-ը (2250 ձայն) Արմեն Աշոտյանի աշխատանքն անբավարար է գնահատել, 8%-ի (210 ձայն) համար նախարարն իր աշխատանքը կատարել է բավարար: «Գերազանց» տարբերակն ընտրել է հարցվածների 3%-ը (80 ձայն), «Միևնույն է» տարբերակը՝ 3% (70 ձայն) և «Լավ» տարբերակը՝ 2% (60 ձայն):

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 2670 ընթերցող: