Mediamall.am-ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Ինչպե՞ս եք գնահատում թիվ 3 ընտրատարածքի պատգամավոր Արթուր Ստեփանյանի գործունեությունը»:

 

Հարցվածների մեծամասնությունը (38%` 570 ձայն) պատգամավորի աշխատանքը գնահատել է «գերազանց»: 32%-ը (480 ձայն) Արթուր Ստեփանյանի աշխատանքն անբավարար է համարում, 26%-ի (390 ձայն) համար պատգամավորի կատարած աշխատանքը միևնույնն է: Իսկ «Բավարար» և «Լավ» տարբերակներն ընտրել է հարցվածների 4-ական տոկոսը (60-ական ձայն):

 

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 1500 ընթերցող: