Mediamall.am-ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ՝ «Ինչպե՞ս եք գնահատում Առողջապահության նախարարի աշխատանքը»:

Հարցվածների 79%-ը (1010 ձայն) Դերենիկ Դումանյանի աշխատանքն անբավարար է գնահատել, 9%-ի (110 ձայն) համար միևնույն է նախարարի կատարած աշխատանքը։ «Լավ» և «Բավարար» տարբերակներում պատկերը նույնն է՝ 5% (70 ձայն), իսկ «Գերազանց» նախարարի աշխատանքը գնահատել են հարցվածների 2%-ը (30)։

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 1220 ընթերցող: