Lurer.com-ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ՝ «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ քաղաքաշինության նախարարի աշխատանքը»:

Հարցվածների 82%-ը (1600 ձայն) Սամվել Թադևոսյանի աշխատանքն անբավարար է գնահատել, 7%-ի (140 ձայն) համար նախարարի կատարած աշխատանքը միևնույն է: «Բավարար» տարբերակն ընտրել է հարցվածների 6%-ը (110 ձայն):

Նախարարի աշխատանքը «Գերազանց» գնահատել է մեր ընթերցողների 3%-ը (50 ձայն), իսկ «Լավ»' 2%-ը (30 ձայն):

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 1930 ընթերցող: