Lurer.com-ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ՝ «Ինչպե՞ս եք գնահատում գյուղատնտեսության նախարարի աշխատանքը»:

Հարցվածների 78%-ը (1530 ձայն) Սերգո Կարապետյանի աշխատանքն անբավարար է գնահատել, 8%-ի (150 ձայն) համար միևնույն է նախարարի կատարած աշխատանքը։ «Լավ» «Գերազանց» և «Բավարար» տարբերակներում պատկերը նույնն է՝ 5% (90 ձայն)։

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 1950 ընթերցող: