Mediamall.am-ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ՝ «Ինչպե՞ս եք գնահատում Սփյուռքի նախարարի աշխատանքը»:

Հարցվածների 74%-ը (3190 ձայն) Հրանուշ Հակոբյանի աշխատանքն անբավարար է գնահատել, 13%-ի (570 ձայն) համար միևնույն է նախարարի կատարած աշխատանքը։ «Գերազանց» տարբերակն ընտրել է հարցվածների 6%-ը (270 ձայն), «Բավարար» տարբերակը՝ 4% (170 ձայն), և «Լավ» տարբերակը՝ 3% (120 ձայն)։

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 4320 ընթերցող: