ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

 

Հարգելի գործընկերներ. Հերթական անգամ ստիպված լինելով կանխել ապատեղեկատվությունը՝ տեղեկացնում եմ ձեզ, որ 2014թ. ՀՀ պետական բյուջեի նախագծին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները քվեարկել են դեմ, առանց որևէ բացառության: Ինչ վերաբերում է որոշ լրատվամիջոցների կողմից տարածված ապատեղեկատվությանը, թե իբր ԲՀԿ խմբակցության անդամ Հարություն Ղարագյոզյանը քվեարկել է ձեռնպահ, ապա այն որևէ կապ չունի իրականության հետ:

 

Իրականում տեխնիկական խնդրի պատճառով պատգամավորի քվեարկությունը արձանագրվել է որպես ձեռնպահ, ինչից անմիջապես հետո Հ. Ղարագյոզյանը ԱԺ կանոնակարգի համաձայն տեղեկացրել է քարտուղարությանը, որ քվեարկել է դեմ, ինչն էլ արձանագրված է ԱԺ պաշտոնական կայքում: