Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում, որին մասնակցում էր ընդամենը մեկ-երկու տասնյակ մարդ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Հայաստանին հակատանկային զենք են նվիրել՝ 16 միլիոն դոլարի, ինչի մասին սակայն հանրությանը որեւէ տեղեկություն չի հաղորդվել, իսկ փոխարենը անընդհատ կրկնում են, թե Ռուսաստանը Հայաստանին էժան զենք է վաճառում:

 

Պարույր Հայրիկյանը հավանաբար նկատի ունի գերմանա-ֆրանսիական արտադրության MILAN հակատանկային հրթիռները, որոնք իրենց տեսակի մեջ ամենաարդյունավետներից են աշխարհում, ըստ ռազմական փորձագետների: Հայաստանի տրամադրության տակ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրության այդ սպառազինությունն անհանգստացրել էր նույնիսկ ադրբեջանցիներին, որոնք բողոք էին հղել Հայաստանին այդ զենքի տրամադրման կապակցությամբ:

 

Սակայն, Հայաստան ՆԱՏՕ-ի զենքի մատակարարման փաստը երեւի ոչ այնքան ադրբեջանցիներին, որքան ռուսներին է անհանգստացրել: Այստեղ խնդիրն այն է, որ տվյալ փաստը կարող է քանդել մի շատ էական կարծրատիպ՝ ռուսական էժան կամ նվեր զենքի, եւ ընդհանրապես Ռուսաստանի՝ որպես Հայաստանի անվտանգության միակ մատակարարի կարծրատիպը, որը Հայաստանում ռուսական ազդեցության հենասյուներից մեկն է:

 

Եթե Հայաստանի հասարակությունը գործնականում համոզվի, որ մեզ զենք կարող է էժան գնով վաճառել կամ նույնիսկ անվճար տրամադրել նաեւ ՆԱՏՕ-ն, ապա Ռուսաստանի քարոզչության առաջամարտիկներին դժվար կլինի խաղացնել «միակի ու անկրկնելիի» խաղաքարտը: Այստեղ խնդիրը միայն զենքի մատակարարումը կամ նվիրումը չէ: Խնդիրն ավելի լայն է, թեեւ մինչ դրան հասնելը արժե անդրադառնալ մատակարարման առումով մի կարեւոր հանգամանքի: Մանրամասները` այստեղ: