«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, բուն տաճարից 90 մետր հեռավորության վրա 2014թ. գարնանը սեզոնային սրճարան կտեղադրվի:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:

 

Նրա պնդմամբ, սրճարանը մոնումենտալ կառույց չի լինելու. կտեղադրվեն միայն սեղաններ, աթոռներ եւ համապատասխան ծածկ: Այն կգործի նաեւ երեկոյան ժամերին՝ նպաստելով զբոսաշրջիկների այցելությունների ավելացմանը օրվա տարբեր ժամերին:

 

Ըստ ծրագրի, սրճարանում կմատուցվեն թեթեւ սնունդ, սուրճ, թեյ, համայնքի բնակիչների արտադրանքը. տեղական գաթան, մրգերը, մուրաբան՝ նպաստելով նաեւ գյուղատնտեսության զարգացմանը:

 

Վլադիմիր Պողոսյանը տեղեկացրել է, որ ստացված եկամուտը կուղղվի «Գառնի» արգելոցի վերականգնման աշխատանքներին, մասնավորապես, կվերանորոգվի դեպի տաճար տանող ճանապարհը (սալահատակը): Նախատեսվում է բաղնիքի խճանկարի վերականգնում եւ հարակից տարածքում հնագիտական քարաբեկորների ցուցադրության կազմակերպում: Մանրամասները` աղբյուր կայքում: