Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Ագոնալ վիճակ, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ ժամը 00.30-ին իրենց մոտ է տեղափոխվել 1991 թ. ծնված Հարություն Հայրապետյանը, որը ժամը 01.10-ին հիվանդանոցում գիտակցության չգալով' մահացել է։

 

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրի զննությամբ' հարակից Ակունք գյուղում գտնվող ռեստորան-համալիրի մերձակա տարածքում, հայտնաբերել է 1974 թ. ծնված Կամսար Հակոբյանի դին' կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի կրակված 9 պարկուճ, նույն տրամաչափի ամբողջական 2 փամփուշտ:

 

Պարզվել է նաև, որ Հ. Հայրապետյանի գլխին կա հրազենային վնասվածք:
Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: