Թուրքիայի ոստիկանությունը հետախուզություն է հայտարարել ադրբեջանցի մի բժշկի նկատմամբ, որը կասկածվում է կեղծ դեղամիջոցների վաճառքի ցանց ստեղծելու մեջ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական haqqin.az-ը գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին:
Ըստ այդ տեղեկության' Թուրքիայի ոստիկանությունը հատուկ գործողության արդյունքում ձերբակալել է հանցավոր խմբավորման տասնյակ անդամների, որոնց ղեկավարում է ադրբեջանցի բժիշկը:
Հատուկ գործողության արդյունքում առգրավվել է 6507 փաթեթ կեղծ դեղամիջոց: Ոստիկանությունը սկզբնապես ձերբակալել է խմբավորման ղեկավարին՝ փաստաղթղթերը ստուգելու համար: Չնայած այն բանին, որ նա կեղծ փաստաղթղթեր է ներկայացրել, այնուամենայնիվ, նրան ազատ են արձակել հատուկ գործողությունը չտապալելու համար, և շարունակել հետևել խմբավորման գործողություններին:
Ոստիկնաությունը պարզել է, որ կեղծ դեղամիջոցները բաժանվել են ավելի քան 100 օնկոլոգիական հիվանդաների: Բացի այդ' պարզվել է, որ դրանց մեծ մասն արտադրվել է Ադրբեջանում, հետո տեղափոխվել Թուրքիա:
Հատուկ գործողության արդյուքում ձերբակալվել է 60 մարդ: Նրանցից 40-ն արդեն կանգնել են դատարանի առաջ: Նրանց սպասվում է մինչև 5 տարի ազատազարկում: