ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ, Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհները ուժեղ ձնաբքի պատճառով ժամանակավորապես փակվել են:

 

Դժվարանցանելի են Ստեփանավանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները, Սելիմի լեռնանցքը, Սիսիան-Գորիս, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորանները և Երևան-Սևան մայրուղին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները, Սյունիքի մարզի բոլոր ճանապարհները:

 

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

 

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Վրաս­տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփան­ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: