Մասնագիտության ճիշտ ընտրությունը համարվում է բարդ խնդիր, քանի որ ոմանք ասում են ձեռք են բերել մասնագիտություն, ոմանք՝ ընդամենը ստացել են բարձրագույն կրթություն, իսկ ոմանք էլ՝ ունեն մասնագիտական դիպլոմ:

 

Այս խնդրի շուրջ կարելի է շարունակ խոսել:

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրոսի կրթական ծրագրի շրջանավարտները միաձայն պնդում են, որ ստանալով «ճգնաժամային կառավարում» մասնագիտությունը' ձեռք են բերել արտակարգ իրավիճակներում գործելու անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ:

 

Օրերս, վերոնշյալ մասնագիտությամբ մագիստրոսական թեզ պաշտպանեց և ավարտեց 21 շրջանավարտ, որից 10-ը աշխատում է ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներում, 2-ը ակադեմիայի տարբեր բաժիններում, 8-ը տարբեր բանկերում ու կազմակերպություններում:
Թեզի պաշտպանությունից հետո շրջանավարտներին շնորհավորեցին ամփոփիչ ատեստավորման պետական քննության հանձնաժողովի նախագահ Վ. Գաբրիելյանը և ակադեմիայի ռեկտոր Հ. Մաթևոսյանն այս հիշարժան օրվա կապակցությամբ ու ցանկացան հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Շրջանավարտներն էլ իրենց հերթին խոստացան, որ իրենց գործունեությամբ ու աշխատանքով կապացուցեն ակադեմիայի կողմից տրված տնտեսագիտության մագիստրոսի աստիճանով դիպլոմի արդյունավետությունն ու իրական արժեքը:

 

Սիրելի´ շրջանավարտ, քեզ բարի երթ…