Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «ԴիջիԹեք» ամենամյա ցուցահանդեսը։ Այս տարի այն անցկացվում է «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում» խորագրով:
Ամերիաբանկը ներկայանում է «ԴիջիԹեք»-ում վերջինիս պատմության մեջ երբևէ եղած ամենամեծ տաղավարով՝ A Space-ով՝ գեղեցիկ, վառ ու ոգեշնչող ֆինթեք միջավայրով, թեմատիկ հատվածներով և հագեցած ծրագրով։ Խաղարկություններից մինչև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր, հետաքրքիր խոսնակներ և բազում անակնկալներ՝ այս ամենը սպասում է Ամերիաբանկի տաղավարի այցելուներին՝ Կ․ դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:
Ամերիաբանկն այս տարի որոշել է ներկայացնել ոչ միայն պրոդուկտներ, այլ նաև բրենդը և բրենդի արժեքները։
«Մենք ենք մեր A կետը» հատվածն A Space-ի այցելուների համար լինելու է անմոռանալի, ոգեշնչող ու շատ մոտիվացնող փորձառություն Հայաստանի ու Ամերիայի մշակույթի, գենի, արժեքների ու ժառանգության, մեկ մեծ երազանքի ու մտքի թռիչքի մասին։
A Space տաղավարի A Motion հատվածում տեղադրված էլեկտրական հեծանիվները վարելով' լուսավորվում են տաղավարում տեղադրված համաստեղություններն ու դուք միանում եք «Ամերիաբանկի» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ներքո իրականացվող ծրագրերից մեկին' ռեԱրմենիա հարթակում ակտիվ «Զլինկ» նախագծին:
Մանրամասները՝ տեսանյութում։