Իսպանացի լրագրող Էդու Ագիրեն El Chiringuito de Jugones հեռուստաշոուի եթերում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին մեղադրել է դավաճանության մեջ: Ագիրեն քննադատել է արգենտինացուն՝ նշելով, որ ակումբում ստեղծված են բոլոր պայմանները նրա համար, իսկ «Բարսելոնայի» երկրպագուները արժանի չեն նման բանի «գրոհների առաջատարի» կողմից: « Մեսսին հոգնած չէ: Ինչի՞ց է նա հոգնել: Լավ աշխատավարձի՞ց: Նրանից, որ ակումբը պատա՞նդ է դարձել նրա ֆինանսական ախորժակի ձեռքում: Նրանից, որ նրանք անընդհատ խորհրդակցում են և բերում այն մարզիչներին, որոնց ինքը ցանկանո՞ւմ է: Մեսսին «ֆուտբոլի պատմության մեջ ամենամեծ դավաճանությունն է արել», - մեջբերում է լրագրողին Marca-ն: Նա նաև նշել է, որ արգենտինացու հեռանալու պատճառով կտուժեն և՛ ֆուտբոլը, և՛ ակումբը, և՛ Իսպանիան: