Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը դեկտեմբերի 17-ին հանդիսավորությամբ կվառի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միաժամանակ միացվելու են նաև Երևանի 12 վարչական շրջանների տոնածառների լույսերը և քաղաքի տոնական լուսավորությունը:
Այդ օրը Հանրապետության հրապարակում լինելու է տոնական համերգ և հրավառություն: Նույն օրը մեկնարկ է տրվելու բոլոր ամանորյա միջոցառումներին: Դեկտեմբերի 31-ին, ժամը 21:00-ին Հանրապետության հրապարակում մեկնարկելու և մինչ ուշ գիշեր շարունակվելու է տոնական համերգը: Հանրապետության հրապարակում 2014 թվականի հունվարի 13-ին եզրափակիչ տոնական համերգով կնշվի Հին Նոր տարին:
Նշենք, որ մշակութային միջոցառումների համար 40 միլիոն դրամ է հատկացվել: