Պեկինում անցկացվող Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումների բասկյան խաղի մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրեց 11-րդ տեղը՝ իր ակտիվում գրանցելով 4.5 միավոր:

Խաղային երկրորդ օրն Արոնյանը 2 անգամ ոչ ոքի խաղաց Ռուսլան Պոնոմարյովի հետ, իսկ Շաքրիյար Մամեդյարովի հետ երկու պարտիաներում էլ պարտություն կրեց:

Առաջին տեղում 8․5 միավորով Սերգեյ Կարյակինն է, երկրորդում' 6․5 միավորով' Մամեդյարովը, իսկ երրորդում՝ Պոնոմարյովը: Վերջինս իր ակտիվում գրանցեց 6 միավոր։