Մեղադրողի վրա շիշ նետելու գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Արթուր Պետրոսյանի պաշտպան Վարդան Մելքոնյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն:

 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ ՝որոշում կայացնելու:

 

Ի դեպ, այսօր դատական նիստին ներկայացել էր գործով նոր մեղադրողը՝ մեղադրանքն այսուհետ կպաշտպանի Արթուր Երիցյանը:

 

«Փաստինֆո»