Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է 10 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումար տրամադրել ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Արմեն Մազմանյանի բուժման համար:
Yerkir.am-ի հետ զրույցում թատրոնի մամլո պատասխանատու Անուշ Քոչարյանը նշեց, որ Մազմանյանն այժմ գտնվում է Գերմանիայում եւ բուժման հերթական կուրսն է անցնում: Նրա հավաստմամբ' Մազմանյանի ինքնազգացողությունը բավական լավ է:
«Այո, խնդիրը լուրջ է, բայց առողջական վիճակը ծայրահեղ չէ: Քիչ առաջ զրուցում էինք նրա հետ, եւ հավաստիացնում եմ, որ նա իրեն լավ է զգում»,- ասաց Քոչարյանը:
Ի դեպ, շաբաթ օրը Մազմանյանը Հայաստան կվերադառնա, իսկ երկուշաբթի օրվանից արդեն աշխատանքի կգնա: