Իտալական «Միլանի» ներկայացուցիչներն առաջիկայում մտադիր են կապ հաստատել Անդրե Վիլաշ Բոաշի հետ, ով լքել է «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը:
Իտալական կողմը մարզչի հետ ցանկանում է քննարկել ակումբը գլխավորելու հնարավոր տարբերակը. տեղեկացնում է The Times-ը:
«Միլանը» մտադիր է Վիլաշ Բոաշի հետ պայմանագիր կնքել հաջորդ տարի, և վերջինիս տեսնում է որպես Մասիմիլանո Ալեգրիին փոխարինող, ում պայմանագիրն ավարտվում է:
Նշենք, որ 36-ամյա մասնագետը մտադիր չէ նոր աշխատանք սկսել և ցանկանում է մինչև ամառ հանգստանալ, որից հետո միայն կքննարկի ստացված առաջարկները: