Ազգային ժողովն այսօր Կառավարության առաջարկով սկսել է արտահերթ նստաշրջանի աշխատանքները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց չորս նիստ անցկացնել մինչև ժամը 20:00-ը, ինչն էլ ընդունվեց մեծամասնության կողմ քվերակելու արդյունքում։

 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրելով, ասաց, թե որոշման նախագիծ չկա, ինչն է ԱԺ-ն դնում քվեարկության։

 

ԱԺ նախագահը պատասխանեց, թե քարտուղարաությունն ասում է, որ կայքում օրակարգը տեղադրված է եղել և ինքն ընդամենը առաջարկում է առանց ընդմիջման աշխատել։