Ռուսաստանը խոչընդոտում է Ուկրաինայի՝ իր համար դաշնակիցներ ընտրելու իրավունքը, հայտնում է izvestia.kiev.ru-ն:

 

Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարության' Ուկրաինան իրավունք ունի ազատորեն ընտրել իրեն դաշնակիցներ, և Ռուսաստանը, փորձելով ճնշում գործադրել այդ երկրի վրա, խախտվում է տվյալ սկզբունքը:

 

«Մենք, արդեն երկար ժամանակ է, նկատում ենք' Ուկրաինայի և «Արևելյան գործընկերության» մյուս երկրների վրա Ռուսաստանի կողմից ճնշումների գործադրման փորձեր են արվում»,- ավելացրել է Ռասմուսենը: