ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և նախագահի տեղակալ Մելանյա Առուստամյանը այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մասնակցել են փաստաբան Հայկ Ալումյանի ՙԴատավարական հմտություններ՚ ուսումնական ձեռնարկի շնորհանդեսին:

 


Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունել է ձեռնարկը լույս ընծայելու նախաձեռնությունը և նշել, որ ՙշատ օրինակելի է, որ Հայկ Ալումյանը որպես փորձառու փաստաբան համաձայնվել է կիսել իր փորձը: Ձեռնարկն իր բնույթով ունի ուսումնական է և գործնական նշանակություն՚:

 


Պետք է նշել, որ ավելի վաղ փաստաբանների պալատի նախագահը գրավոր կարծիք է տվել ձեռնարկի վերաբերյալ՝ նշելով, որ ՙձեռնարկը կհամալրի հատկապես քրեական արդարադատությամբ զբաղվող փաստաբանների գրադարանները: Աշխատության մեջ ներկայացվել են քրեական դատավարության տարբեր փուլերում՝ մինչդատական վարույթում, առաջին ատյանի դատարանում, վերաքննիչ, վճռաբեկ դատարաններում, ինչպես նաև սահմանադրական դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փաստաբանի գործողությունների, ինչպես նաև դատավարական փաստաթղթերի կազմման մարտավարության հիմնական դրույթները՚: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Լիպարիտ Սիմոնյանը, Փաստաբան Արա Զաքարյանը և հայաստանյան տարբեր բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչներ:

 


Նշենք, որ փաստաբան Հայկ Ալումյանի ՙԴատավարական հմտություններ՚ ուսումնական ձեռնարկը հրատարակվել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI, INC.-ի Հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ: