Հունիսի 2-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հետաձգել է հունիսի 24-ին, սակայն դա չի նշանակում, որ գնդապետին անպայման մեղադրանք է առաջադրվելու:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: ՊՆ քննչական ծառայության այդ որոշումը Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին:
Փաստաբանը նշեԼ է, որ ՀՀ գլխավոր դատախազին բողոքարկելու պատճառը կայանում է նրանում, որ անարդյունավետ է համարում բողոքարկել Զինվորական դատախազին, «քանի որ վերջինս արդեն իսկ իր կարծիքը արտահայտել է քննիչի որոշման մասին»:
Ալումյանը նշեց նաև, որ Զինվորական դատախազին չբողոքարկելու պատճառի մասին նշել է նաև Գլխավոր դատախազին ուղղված բողոքի մեջ:
Ի դեպ նշենք, որ Արտակ Բուդաղյանը գործով դեռ վկա է: